-
03.05.2013|
20:57
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոհար Պողոսյանը, ով մինչ այդ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակն էր:
-
03.05.2013|
20:55
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը լավ թե վատ հորով-մորով արեցին քարոզարշավը: Ընդդիմադիր ուժերի համար առաջիկա հինգ տարիներին իշխանության քաղաքական անդորրը խախտելու վերջին հույսը այս ընտրություններով, կարծես, փակվում է, ու սա է պատճառը նաև, որ մրցավազքը իրար ձեռքից քվե փախցնելու հնարքներով հարուստ էր:
-
03.05.2013|
16:52
ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ):
-
03.05.2013|
16:50
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Ինչ կփոխվի ՀՀ ներքաղաքական կյանքում մայիսի 5-ի ընտրություններից հետո» թեմայից զատ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև մամուլի և խոսքի ազատությանն առնչվող խնդիրների շուրջ:
-
03.05.2013|
12:05
Մայիսի 1-ին «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը բացվեց «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերն է Սերգեյ Սանոյանը, ռեժիսորը՝ Ռուբեն Գևորգյանց-կրտսերը։ «Միասին աշխարհում» կինոնկարը նվիրված է Հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչած երկրին՝ ՈՒրուգվային։ Այն նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և կինեմատոգրաֆիստների միության աջակցությամբ և ներկայացնում է ՈՒրուգվայում առաջին հայի բնակության հաստատման պատմությունը, որը ձգվում է մինչև մեր օրերը։
-
03.05.2013|
00:25
Ապրիլի 30-ին երկարատև դադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում նորից հանրահավաք էր հրավիրել, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններին: Իր ելույթի մի զգալի հատվածն առաջին նախագահը նվիրել էր քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անձը սևացնելուն և կոշտ հակաքարոզչությանը:
-
02.05.2013|
19:18
Միտինգ չէր:
Քաղաքական եզրակացություն անե՞մ:
Անշուշտ:
Այսքան մարդ քարշ տալ, բերել, ամենքին հինգ հազար դրամով սիրաշահել` այս մի քանի րոպեների համա՞ր:
-
02.05.2013|
18:00
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել վերջինս մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից հետո:
-
02.05.2013|
17:11
Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում (5-րդ մասնաշենքի դիմաց) կանցկացվի «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը:
-
02.05.2013|
16:34
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն ՊՈՂՈՍՅԱՆԸ այսօր լրագրողների հետ խոսեց տարրական դասարանների աշակերտների հոգեբանական խնդիրների մասին, նշելով, որ շատ երեխաներ կես տարի դպրոց հաճախելուց հետո հրաժարվում են դասի գնալ: